Հետադարձ զանգի պատվեր

Ինչպես եմ ես աշխատում գումարի հետ

Բոլոր հարցերը, որոնք կապված են փողի հետ, միշտ էլ նուրբ են եղել: Իսկ իրական տնտեսական իրավիճակում դրամական հարաբերությունները գործընկերների միջեւ պահանջում են հատուկ մոտեցում:

Իմ աշխատանքի նթացքում ես հավատարիմ եմ մնում մի շարք կանոնների, որոնք ինձ թույլ են տալիս կառուցել հավասարակշռված հարաբերություններ, հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի կարողությունները եւ ներկայիս իրավիճակը իր կայքում:

Իմ հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ ես համապատասխանեցնում եմ իմ աշխատանքի արժեքը եւ այդ աշխատանքի օգտակարությունը հաճախորդի համար:

Ահա մի օրինակ՝

Երբեմն այնպես է պատահում, որ հաճախորդը կասկածում է ​​կոնտեքստային գովազդի արշավի որակի մեջ եւ կարծում է , որ այս քարոզարշավի աուդիտի անցկացումը էապես կմեծացնի դրա արդյունավետությունը , եւ, հետեւաբար, կնպաստի վաճառքների աճին կայքից:

Ես խնդրում եմ տալ մուտք դեպի քարոզարշավ: Այն ուսումնասիրելուց հետո տալիս եմ նախնական փորձագիտական ​​գնահատական: Եթե ես տեսնում եմ, որ չկան կրիտիկական​​խնդիրներ (իսկ ոչ կրիտիկականները քիչ են​​), ապա տեղեկացնում եմ հաճախորդին, որ առաջարկությունների ցուցակի մշակումումով աուդիտի անցկացումը անիմաստ է, պարզապես այն պատճառով, որ հայտնաբերված սխալները այնքան աննշան են, որ նրանք չեն կարող էապես ազդել կայքում՝ վաճառքի աճի վրա:

Այս դեպքում, ես խորհուրդ եմ տալիս չվատնել ոչ ժամանակ եւ ոչ էլ գումար , քանի որ հասկանում եմ, որ իմ աշխատանքից տվյալ անձը էական օգուտ չի ստանա:

Սակայն հաճախ իրավիճակը ճիշտ հակառակն է լինում. իմ միանգամյա աշխատանքի արժեքը որոշ ժամանակի ընթացքում մարում է (մի քանի շաբաթից մինչեւ երեք կամ չորս ամիս), իսկ հետագայում հաճախորդը ստանում է մաքուր շահույթ:

Երեք ամսվա համագործակցությունից հետո Դուք նաեւ կարող եք ակնկալել վճարման հետաձգում: Սա նշանակում է, որ եթե Դուք ունենաք որեւէ ժամանակավոր դժվարություններ (գումարի, կամ , օրինակ, առողջության հետ), կարող եք վստահ լինել, որ կոնտեքստային գովազդի այցելուները կշարունակեն այցելել Ձեր կայքը, եւ SEO- առաջխաղացման աշխատանքները չեն դադարի:

Երբ ստանում եմ գումարը, ես անհապաղ տեղեկացնում եմ այդ մասին հաճախորդին, որպեսզի նա հանգիստ լինի. գումարը հասել է, եւ աշխատանքները շուտով կսկսվեն:

Բացի այս ամեինց, ինձ հետ հեշտ է աշխատել այն ընկերություններին (անհատ անձանց), որոնց գործունեությունը ներառում է պարբերական ակտվիություն (օրինակ, կատվի կամ շան խնամող, որոնց հարկավոր է գովազդ նոր սերնդի ստեղծման ժամանակ) կամ նրանք ունեն վառ արտահայտված սեզոնային բնույթ: Հարմարավետությունը կայանում է նրանում, որ ես կարող եմ այցելուներ ներգրավել միայն այն ժամանակ, երբ Դուք ինքներդ կցանկանաք, առանց պարտադրելու լրացուցիչ ժամանակ:

  Ինչպես կապվել ինձ հետ