Հետադարձ զանգի պատվեր

Տեքստերի խմբագրում

Ընթերցելով տեղեկատվական նյութեր ինտերնետում, ես հաճախ հանդիպում եմ տեքստեր բամզմազան կայքերում, որոնց որակը, մեղմ ասած, լավը չէ: Առաջին հերթին նկատի ունեմ տեքստերի անբավարար բառապաշարը, ուղղագրական, քերականական, կետադրական, տրամաբանական եւ ոճական սխալները. այնպիսի սխալներ, որոնք, հնարավոր է, առաջին հայացքից չեն գրավում ուշադրություն, բայց միեւնույն է, համոզված եմ, որ չպետք է առկա լինեն տեքստերում:

Քանի որ աշխատանքիս ընթացքում ես զբաղվում եմ հիմնականում կոմերցիոն կայքերով, կցանկանայի շեշտել ճիշտ գրված տեքստի կարեւորությունը այն կայքերի համար , որոնց նպատակն է համարվում ապրանքների եւ հատկապես տարբեր տեսակի ծառայությունների վաճառքը:

Ռուսաց լեզուն շատ հարուստ է, եւ երբեմն միտքը կարող է արտահայտվել այնպես, որ սկզբնական իմաստը կարող է ամբողջությամբ փոխվել: Նույնը վերաբերում է նաեւ սխալներին. հաճախ դրանց պատճառով ամբողջովին խեղաթյուրվում է իմաստը, որը   հեղինակը ուզում էր արտահայտել իր տեքստի միջոցով: Ինչպե՞ս է սա ազդում կոմերցիոն տեքստի վրա: Պարզապես հաճախորդին չի հասնում տեղեկությունը կամ հասնում է աղավաղված ձեւով: Եվ դա ուղղակիորեն ազդում է կանչերի (կոնվերսիա) եւ, համապատասխանաբար, կայքից կատարվող վաճառքի վրա:

Տեքստի խմբագրման ծառայությունը իր մեջ ներառում է ՝

  • Բառապաշարի ստուգում.  որոշակի բառերի եւ արտահայտությունների փոխարինում հոմանիշների կամ մոտ բառերի, որի արդյունքում տեքստը կարող է դառնալ ավելի ճիշտ, գեղեցիկ եւ արտահայտիչ
  • Ոճական ուղղում. անհաջող դարձվածքների փոխում, ոճական սխալների վերացում, ոճի վերամշակում
  • Տրամաբանական ուղղում. տեքստի տրամաբանական տարանջատում պարբերությունների եւ մասերի, տեղեկության կառուցում:

Տեքստի սրբագրումը սովորաբար ընդգրկվում է խմբագրման ծառայությունների մեջ եւ ներառում է ուղղագրական, քերականական ու կետադրական սխալների ուղղում, նաեւ վրիպում:

Տեքստի խմբագրման արժեքն է $ 3.5 1000 նիշի համար (բացատներով):

Տեքստի սրբագրման արժեքն է ( առանձին ) $ 1.5 1000 նիշի համար (բացատներով):

Ակնհայտ է, որ կոնվերսիան մի երեւույթ է, որը կախված է բազմաթիվ գործոններից, դրանց թվում ճիշտ գրված տեքստը, որպես կանոն, որոշիչ չի համարվում (դա, իհարկե, չի վերաբերում ծայրահեղ անգրագիտության արտահայտմանը): Սակայն տեքստի խմբագրման արժեքը կարող է շատ ավելի քիչ լինել, քան այն օգուտները , որոնք կբերի թարմացված բովանդակությունը:

Ես խմբագրում եմ տեքստերը միայն ռուսերեն լեզվով:

  Ինչպես կապվել ինձ հետ