Կոնտեքստային գովազդ
Կոնտեքստային գովազդը ապահով եւ արագ ճանապարհ է կայքում այցելուներ ներգրավելու գործում: Հայտարարությունները կարող են տեսնել միայն այն մարդիկ, ովքեր հետաքրքրվում են գովազդվող ապրանքով կամ ծառայությունով, այսինքն ՝ կոնտեքստային գովազդը տեղադրվում է միայն այն վեբ էջերում, որոնց բովանդակությունը համապատասխանում գովազդի թեմային:
Գոյություն ունի երկու տեսակի կոնտեքստային գովազդ:
Առաջին տեսակ. փնտրվող կոնտեքստային գովազդ:
Այս կոնտեքստային գովազդը հանդիպում է ինտերնետային որոնման արդյունքում, որոնց ցուցադրումը միշտ տեղի է ունենում ի պատասխան որոշակի հարցումների: Օգտագործողը մուտքագրում է հարցումը փնտրատողում, տեսնում Ձեր հայտարարությունը եւ բացում այն:
Երկրորդ տեսակ. թեմատիկ գովազդ:
Այս տեսակի կոնտեքստային գովազդը կարող է համարվել լրացուցիչ տեղեկություն այն էջում, որի բովանդակությունը համապատասխանում է որոնման հարցմանը եւ, հետեւաբար, այդ կատեգորիայի գովազդի թեմատիկային: Գովազդային նյութերի ցուցադրումը թեմատիկ հարթակներում տեղի է ունենում կայքի բովանդակության հիման վրա կամ հաշվի առնելով Ինտերնետից օգտվողի նախորդ վարքագիծը (վարքային նպատակադրում):
Կոնտեքստային գովազդի առանձնահատկությունները
- Կոնտեքստային գովազդի որոնման արդյունքների հավանականությունը մեծանում է քանի որ այցելուները հստակ հետաքրքրություն են ցուցաբերում գովազդվող ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ;
- Թեմատիկ գովազդը հարթակներում մեծացնում է թիրախային լսարանը, սակայն նման գովազդային նյութերի արձագանքը սովորաբար ավելի ցածր է:
Կոնտեքստային գովազդի առավելությունները
- Ճշգրիտ նպատակադրում (հայտարարությունը ցույց է տրվում միայն նպատակային լսարանին, համապատասխան տարածաշրջանում եւ ճիշտ ժամանակին, ինչը ճկուն վերահսկողության նհարավորություն է տալիս);
- Վճարում ամեն Click-ի համար;
- Գովազդային արշավի արագ սկիզգ;
- Ճկունություն (արագ ճշգրտումներ կատարելու հնարավորություն);
- Աճուրդի սկզբունք;
- Երաշխավորված արդյունքներ:
Ես առաջարկում եմ ամենամսյա գովազդային արշավների աջակցում GoogleAdwords եւ Yandeks.Direct համակարգերում: Նախ եւ առաջ, գովազդը իրականանում է երկու համակարգերում միաժամանակ, ինչը թույլ է տալիս ավելի մեծ լսարան ներգրավել, իսկ մեկ Click – ի (անցում դեպի կայք) արժողությունը ստացվում է ավելի էժան, քան միայն մեկ համակարգի օգտագործման ժամանակ.
Կոնտեքստային գովազդի արժեքը բաղկացած է երկու բաղադրիչներից ՝ գովազդային բյուջետից եւ իմ աշխատանքի վճարից. Աշխատանքիս միջին արժեքը կազմում է $ 200: Գինը կարող է տատանվել կախված աշխատանքի ծավալից:
Ինչ վերաբերում է գովազդային բյուջեին, նրա նվազագույն չափը չեմ հաստատէլ: Որպես կանոն, ամենամսյա վերջնական բյուջեն որոշելու համար պետք է քիչ գումար ծախսել, վերլուծել տվյալները, ապա, օգտագործելով էքստրապոլյացիայի մեթոդը, կանխատեսել բյուջեն ամսվա համար:
Եթե կա անհրաժեշտություն, պատվերի ժամանակ կարող եմ իրականացնել անվճար մինի աուդիտ: Աուիդիտի արդյունքների հիման վրա գնահատում եմ կայքը եւ որոշ ցուցումներ առաջարկում, որոնք կարելի է արագ եւ հեշտությամբ իրականացնել:
Պետք է ավելացնել, որ քանի որ իմ ծառայությունների արժեքը կայուն է եւ չի կապված հաճախորդի գովազդային բյուջեի հետ, ես չեմ ձքտում անհիմն ծախսեր անել: Ես հասկանում եմ, որ կարող եմ վաստակել միայն այն ժամանակ, երբ վաստակում է իմ հաճախորդը:
Ինչպես կապվել ինձ հետ
- Էլ. Փոստ: info@internet-marketolog.org
- Skype: internet.marketolog;