Հետադարձ զանգի պատվեր

Արժեք

Ինտերնետ Մարքեթինգի ոլորտում, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ, յուրաքանչյուր կայք եւ յուրաքանչյուր գործարար տարբերվում են միմյանցից, շատ դժվար է միանգամից գնահատել, թե որքան կարժենա այս կամ այն ​​ծառայությունը. Նախքան գնի սահմանումը, ես պետք է ստանամ առնվազն առաջին տպավորությունը կայքի եւ բիզնեսի վերաբերյալ, որով զբաղվում է իմ հաճախորդը:

Հետեւաբար՝

  • Յուրաքանչյուր առանձին նախագծի հաշվարկման ծախսերը անհատական են: Գնանշման ծառայությունները մատուցվում են, հիմնվելով այն ժամանակի վրա, որը ես ծախսում եմ որոշակի ծրագրրի իրականացման վրա:
  • Աշխատանքը իրականացվում է կանխավճարային հիմունքրվ, որը քննարկվում է հաճախորդի հետ:
  • Խորհրդատվական ծրագրեր իրականացնելու դեպքում ես վերցնում եմ ամենժամյա վճար:
  • Այն հաճախորդները, որոնց հետ ես աշխատում եմ ավելի քան երեք ամիս, հնարավորություն ունեն հետաձգել վճարումը:

Նաեւ Դուք կարող եք իմանալ, թե ինչպես եմ աշխատում գումարի հետ:

Բացի գնից, գոյություն ունի նաեւ ծառայության որակի գործոնը:

Իմ նպատակն այն է, որ հաճախորդը ոչ միայն ստանա սպասարկում, սակայն նաեւ հասկանա, որ նրան օգնել են եւ գումարը զուր չի ծախսվել: Ինչպես երկարաժամկետ համագործակցության, այնպես էլ միանգամյա նախագծերի ժամանակ, ես փորձում եմ լուծել հաճախորդի բիզնեսի խնդիրները Ինտերնետում:

Քանի որ ես աշխատում եմ ինքնուրույն, ես գտնում եմ, որ ինձ ավելի հեշտ է ապահովել ծառայության իսկապես բարձր որակը, քան գործակալության աշխատակիցներին, քանի որ հաղորդակցման շղթայի մեջ իմ եւ հաճախորդի միջեւ չկան միջնորդներ, ինչպես, օրինակ, մենեջերները:

Եվ որ ամենակարեւորն է, ես միշտ հիշում եմ, որ կարող եմ վաստակել միայն այն ժամանակ, երբ վաստակում է իմ հաճախորդը: