Հետադարձ զանգի պատվեր
+7 (916) 97-27-103

Վեբ կայքերի առաջմղում (SEO)

SEO-օպտիմալացմումը իրենից ներկայացնում է գործողությունների շարք, որոնք ուղղված են տվյալ վեբ-կայքի դիրքի բարելավմանը որոնման ժամանակ:

Վեբ կայքերի առաջմղումը արդյունավետ գործիք է համարվում որեւէ բիզնեսի գովազդի գործում: Տասնյակ հազարավոր մարդիկ Ձեր ծառայությունների եւ ապրանքների կարիքն ունեն: Որպեսզի նրանք դառնան Ձեր հաճախորդները, Դուք պարզապես պետք է նրանց հաղորդեք Ձեր մասին: Եւ կայքի առաջխաղացման ծառայությունները լիովին համապատասխանում են դրա համար, քանի որ հարցման արդյունքները չեն ընկալվում հաճախորդների կողմից ինչպես գովազդ, ինչը նշանալում է, որ  ինտերնետ-օգտվողի վստահությունը նրանց հանդեպ շատ ավելի մէծ է:

Շնորհիվ վերին նշվածի, SEO-առաջխաղացումը իրավամբ համարվում է առավել արդյունավետ գովազդի տեսակ: Ինչպես գիտեք, offline գովազդը (տրանսպորտում, հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ այլն), այլեւս այդքան ակտուալ չէ ինչպես մի քանի տարի առաջ, քանի որ ծառայությունների եւ ապրանքների մասին հիմնական ինֆորմացիան գալիս է Ինտերնետից:

Ինչու՞ եմ ես կարծում, որ կարող եմ հասնել ավելի մեծ արդյունքի, քան գովազդային գործակալության մեծամասնությունը:

Իմ ուժեղ հատկություններից եմ համարում՝ ուշադրությունը, մանրախնդրությունը եւ մանրակրկտությունը, ես ուշադրություն եմ դարձնում առաջին հայացքից աննշան թվացող հանգամանքներին, որոնք հաճախ որոշում են կայքի առաջխաղացման որակը:

Ինչ վերաբերում է բազային ծառայությունների (Seopult, Webeffector, Rookee), ապա ես դրանք հազվադեպ եմ օգտագործում եւ միայն ցածր մրցակցային հարցումների ծախսերը կրճատելու եւ ընդհանուր ծառայությությունների զանգվածը նոսրացնելու նպատակով:

Ուզում եմ նաեւ նշել, որ վերջերս ընդհանուր գործոնների գնահատման կառուցվածքում մեծացել է կայքի առաջխաղացման վարքագծային առանձնահատկությունների ազդեցությունը:

Այնպես որ, երբ խոսքը վերաբերում է միջին եւ բարձր մրցակցային հարցումների խթանմանը, SEO մասնագետի խնդիրն է բարելավել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են կայքը դիտելու խորությունը, կայքում անցկացրած ժամանակը, մեկնաբանությունների ցուցանիշը: Իմ աշխատանքային փորձը վեբ-վերլւծության եւ հարմարավետության բնագավառում օգնում է ինձ ավելի համակողմանի մոտենալ այս խնդրի լուծմանը եւ, այսպիսով, կաոուցել առաջխաղացման հավասարակշռված մոդել:

Եզրափակելով կավելացնեմ, որ աշխատանքային մեթոդները որոնման համակարգի օպտիմալացման ոլորտում պարբերաբար փոխվում են, այդ պատճառով ես փորձում եմ անընդհատ բարելավել իմ հմտությունները՝ հետեւելով շուկայի նորություններին (նոր որոնման համակարգերի ալգորիթմների, նոր ծառայությունների առաջացումը), ծանոթանում եմ խոշոր խաղացողների հաջող գործերի հետ եւ մասնակցում եմ միջոցառումների (կոնֆերանսներ եւ դասընթացներ):

Եթե ​​Դուք կարդացիք այս տեքստը մինչեւ վերջ, սակայն ինչ-որ բան Ձեզ համար անհասկանալի մնաց եւ ունեք հարցեր, պարզապես գրեք ինձ ՝ ես Ձեզ կբացատրեմ աշխատանքային գործընթացը եւ պայմանները, որպեսզի Դուք ամեն բան հասկանաք:

  Ինչպես կապվել ինձ հետ