Հետադարձ զանգի պատվեր
+7 (916) 97-27-103

Կոնտեքստային գովազդի աուդիտ

Հաճախ լինում է այնպիսի իրավիճակ,երբ կազմակերպությունը արդեն որոշ ժամանակ օգտագործում է կոնտեքստային գովազդի հնարավորությունները, ինքնուրույն կամ գովազդային գործակալության օգնությամբ , սակայն այս գովազդի արդյունավետության ցուցանիները բավարար չեն:

Ամենատարածված խնդիրը կայանում է նրանում, որ ծախսվում է շատ գումար, եւ դրա պատճառով գովազդային արշավի եկամտաբերությունը չի համապատասխանում հաճախորդի նախնական ակնկալիքներին:

Հնարավո՞ր է արդյրք շտկել այս իրավիճակը: Որպես կանոն, այո: Երբեմն գովազդի համար նախատեսված ծախսերը թույլ են տալիս նվազեցնել մեկ Click-ի միջին գինը (օրինակ իմ նախագծերից մեկի ընթացքում անցումը դեպի կայք սկսեց արժենալ 32% — ով քիչ), բայց հաճախ հնարավոր է լինում հասնել ոչ մեծ նվազումի (գովազդի անարդյունավետ հատվածների շտկման եւ վերացման, դիմումների ցանկի ընդլայման հաշվին եւ այլն):

Եվս մեկ տարածված խնդիր են համարվում հայտարարության տեքստերը:

Հաճախ հանդիպել եմ տեքստեր տարբեր տեսակի սխալներով, որոնք հաշվի չեն առել առեւտրի առաջարկը, չեն օգտագործել գործողության հրահանգները (անգլերեն Call-to-Action) եւ այլն:

Բացի վերը նշված ասպեկտների, ինտերնետ-գովազդի արդյունավետության վերլուծության ընթացքում ես նաեւ ստուգում եմ արշավների պարամետրերը, հիմնաբառերի եւ էջերի հարմարավետությունը, հիմնաբառերի համատասխանության տեսակները, փոխհարաբերությունը մերժման ինդեքսի/փոխարկման գործակցի եւ բջջային թրաֆիկի համար մեկ Click- ի արժեքի սահմանավակման միջեւ, UTM-նշարկման առկայությունը եւ ճշգրտությունը (թրաֆիկի տվյալների փոխանակումը GoogleAnalytics- ում) եւ այլ պարամետրեր:

Աշխատանքի արդյունքում Դուք կստանաք փաստաթուղթ, որը պարունակում է գովազդային արշավների իրավիճակի մասին մանրամասն վերլուծություն եւ առաջարկություններ նրա օպտիմալացման գործում, նաեւ կարող եմ իրականացնել փոփոխություններ անմիջապես Ձեր GoogleAdwords եւ Яндекс.Директ հաշիվներում:

  Ինչպես կապվել ինձ հետ