Հետադարձ զանգի պատվեր
+7 (916) 97-27-103

Իմ առավելությունները Ձեր շահույթն են

Ինչու՞ է ավելի շահավետ աշխատել անհատ ինտերնետ մարքեթոլոգի, քան գործակալության հետ: Այդ մասին Դուք կիմանաք տվյալ բաժնից:

Հաճախ ոչ այնքան բարդ խնդիրը, կատարողի ընտրությունը, պոտենցիալ հաճախորդի համար դաոնում է դժվար իրագործելի:

Այս բաժնում ես ուզում եմ ուշադրություն դարձնել իմ, որպես մասնավոր մասնագետի, եւ գովազդային գործակալության հետ աշխատանքի տարբերությունների մասին:

Առաջին հերթին, իհարկե, հարկ է նշել, որ գովազդային գործակալությունները, եւ հատկապես խոշոր ընկերությունները, ունեն հաճախորդների մեծ բազա, որոնց մեջ հանդիպում են նաեւ բավական խոշորները: Սա թույլ է տալիս աշխատակիցներին քիչ ուշադրություն հատկացնել միջին եւ փոքր հաճախորդներին: Եւ սա անգամ  բացասական ցուցանիշ չէ, սա իրականություն է, որը պայմանավորված է օբյեկտիվ գործոններով:

Այդ գործոններից մեկը այն է համարվում, որ մեկ խոշոր հաճախորդից կարելի է ստանալ ավելի շատ ավելացված արժեք, քան մի շարք ոչ խոշոր հաճախորդներից: Ավելի քիչ ժամանակ եւ ջանք ծախսելով:

Դա է պատճառը, որ հաճախորդները, որոնք, գործակալության կարծիքով, շուկայում շահութաբեր տեղ չեն զբաղեցնում եւ չունեն բարձր շրջանառություն, պատշաճ մակարդակով եւ ուշադրությամբ չեն կարող սպասարկվել:

Հակառակը, մասնավոր մասնագետը չի կարող իրեն թույլ տալ անփույտ վերաբերվել իր հաճախորդների խնդիրներին, քանի որ նրանք այնքան էլ շատ չեն , եւ նրանց ծառայություններ պատվիրելու պատրաստակամությունը որոշվում է միայն բավարարվածության մակարդակով եւ այս համագործակցության արդյունքում վաճառքի ծավալի բարձրացումով:

Նաեւ կա մեկ այլ ֆինանսական գործոն ՝ ծախսերը: Գաղտնիք չէ , որ անգամ 50-10 մարդկանցից բաղկացած անձնակազմ պահելու համար հարկավոր են վարձակալման ծախսեր (այդ թվում ` անվտանգության , մաքրման ծառայություններ) հաշվապահական հաշվառում, աշխատողների աշխատավարձերի հարկեր եւ այլն: Ես չեմ պահանջում նմանատիպ ծախսեր:

Եզրափակելով  կնշեմ նաեւ մի կարեւոր ասպեկտ. աշխատանքի ընթացքում Դուք շփվում եք միայն ինձ հետ, եւ ոչ թե միջնորդի (նախագծի մենեջեր), որին Ձեզ կառաջարկի գործակալությունը: Վերջինս, իհարկե, բացասական չի համարվում, բայց դա ավելացնում է ծառայության արժեքը, իսկ միջնորդի առկայությունը հաղորդակցման շղթայի մեջ կարող է հանգեցնել աշխատանքի կատարման ժամկետի աճին, իսկ որոշ դեպքերում նաեւ հաճախորդից ստացված տեղեկության աղավաղման: